Հայկական քրիստոնեական կատալոգ

понедельник, 31 марта 2014 г.

Նաթանիկի մի քանի հետաքրքիր խոսքերից

Add caption

Մանկական պաշտամունքի դասի թեման ,, Մեծ խնջույքի առակը,,-ն էր: Երեխաներին հարցնում էի թե՝ եթե ձեզ հրավիրեն ինչ-որ խնջույքի, որտե՞ղ կնստեք՝ պատվավոր տե՞ղ, թե՞ ավելի չերևացող տեղ...  Երեխաները տարբեր պատասխաններ տվեցին, իսկ երբ հարցրեցի Նաթանիկին, թե ո՞րտեղ կնստի, պատասխանեց՝  մամայիս կողքը...



Մի այլ մանկական պաշտամունքի ժամանակ երեխաներին հանձնարարեցի, որ գրեն, թե ինչի՞ համար են շնորհակալ Աստծուց: Նաթանիկը իր մայրիկին թելադրեց իր շնորհակալություններն Աստծուն: Ահա Նաթանիկի  շնորհակալությունները՝


Ես Աստծուց շնորհակալ եմ, որ

1. Հիսուս պապին ինձ լավացրեց

2. Իմ մաման, պապան հոգևոր են, և իմ պապան չի ծխում

3. Իմ մաման ինձի շատ ա սիրում

4. Ես իմ մամային շատ եմ սիրում  

  ... որ իմ մաման երկար մազեր ունի...

2 комментария:

  1. Չես կարող չժպտալ՝ կարդալով այս հրաշալի փոքրիկի պատասխանները: Ճիշտ է անում, որ իր մամայի կողքն է նստում, որովհետև մաման սխալ տեղում չի նստի, Սուրբ Գրքից գիտի, թե որտեղ է ճիշտ տեղը: Այս փոքրիկը սովորել է մի բան, որը մենք՝ մեծերս, դժվար ենք սովորում: Նա սովորել է օրհնությունները հաշվել, գոհանալ: Ոչ ոքի մտքով չէր անցնի գոհանալ մամայի երկար մազերի համար, բայց Նաթանիկը գիտի, որ մաման սուրբգրային պատվիրանի է հետևում, ուրեմն պատճառ կա գոհանալու: Ուրիշները կգոհանային հարուստ, ուժեղ պապայի, սիրուն մամայի համար, բայց նա գիտի, որ ամենալավը հոգևոր մամա, պապա ունենալն է: Աստված օրհնի քեզ, Նաթանիկ: Երանի քեզ, որ Տիմոթեոսի նման մանկուց ես սովորում Աստծո Խոսքը:

    ОтветитьУдалить
  2. Ամեն: Փառք Տիրոջը՝ փոքրիկ Նաթանիկի հավատքի համար...

    ОтветитьУдалить

Обо мне

Моя фотография
Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիններինն է: Շատ հաճելի և ուրախալի էր Հիսուսի այս խոսքերը, երբ Սուրբ Գիրքը ընթերցելիս կարդում էի: Բայց մի բան ինձ անհանգստացնում էր. Ինչու՞ նրանք չիմանան այդ մասին: Չէ՞ որ մեր Տերը սիրում է բոլոր մանուկներին: 1996թ.- ին սկսեցի գործել Տիրոջ այգում: Հրավիրեցի եկեղեցու անդամների երեխաներին և սկսեցի մանկական պաշտամունք անցկացնել: Տիրոջ օգնությամբ կարողացա նրանց ցույց տալ Հիսուսի սերը: Այսօր մեր Տերը գործում է թե՛ մանուկների և թե՛ մեր կյանքերում: ՓԱՌՔ ԱՆՍՊԱՌ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ