Հայկական քրիստոնեական կատալոգ

пятница, 20 декабря 2013 г.

Փոքրիկ Նաթանիկի մեծ հավատքը...


Փոքրիկ Նաթանիկը բարձր ջերմությամբ պառկած էր: Երեկոյան նրա ջերմությունը  ավելի է բարձրանում: Ամբողջ գիշեր, այսպես ասած` վառվում է ջերմության մեջ: Առավոտյան, ժամը 6-ին,  մայրը մտահոգված,  Նաթանիկին համոզում է, որ դեղ խմի, բայց նա չի համաձայնվում այդ տարբերակին, և մի ուրիշ տարբերակ է առաջարկում մորը.
-Մամա՛,  իմ համար աղոթեք, ես կլավանամ:
Ծնողները կատարում են  Նաթանիկի խնդրանքը:
Փառք մեր հրաշագործ Տիրոջը, աղոթքից 5 րոպե հետո,  Նաթանիկի  հավատքի չափով, Աստված տալիս է նրան Իր բարիքը: Նա լիովին բժշկված էր:
Մոտ 2 ժամ հետո, Նաթանիկը ուզում է սառը ջուր խմել, բայց մայրն արգելում է նրան, ասելով.
- Նաթանի՛կ, դու հիվանդ ես, չի՛ կարելի սառը ջուր խմել:
- Ի՛...: Մամա՛, բա պապան իմ  համար աղոթել ա: Ես էլ հիվանդ չե՛մ: Ես լավացել եմ..., պատասխանում է Նաթանիկն ու խմում սառը ջուրը, որը ոչ մի բացասական ազդեցություն չի թողնում նախկին հիվանդ՝ Նաթանիկի վրա...
Աստծո շնորքով և Նաթանիկի կենդանի հավատքով, այս վկայությունը բոլորիս համար է, որպեսզի մենք էլ մեր անձերը վարժեցնենք հավատքի մեջ  և տեսնենք Աստծո բազում  հրաշքները մեր կյանքում՝ Իր  հավիտենական ողորմության համեմատ...
Հավիտյան փառք մեր Տիրոջը...

Комментариев нет:

Отправить комментарий

Обо мне

Моя фотография
Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիններինն է: Շատ հաճելի և ուրախալի էր Հիսուսի այս խոսքերը, երբ Սուրբ Գիրքը ընթերցելիս կարդում էի: Բայց մի բան ինձ անհանգստացնում էր. Ինչու՞ նրանք չիմանան այդ մասին: Չէ՞ որ մեր Տերը սիրում է բոլոր մանուկներին: 1996թ.- ին սկսեցի գործել Տիրոջ այգում: Հրավիրեցի եկեղեցու անդամների երեխաներին և սկսեցի մանկական պաշտամունք անցկացնել: Տիրոջ օգնությամբ կարողացա նրանց ցույց տալ Հիսուսի սերը: Այսօր մեր Տերը գործում է թե՛ մանուկների և թե՛ մեր կյանքերում: ՓԱՌՔ ԱՆՍՊԱՌ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ