Հայկական քրիստոնեական կատալոգ
четверг, 2 июня 2011 г.
среда, 1 июня 2011 г.
Հոգևոր հարցերի մրցույթ
Հունիսի 1-ին հոգևոր հարցերի երրորդ փուլն էր: Ինչպես մյուս երկու փուլերն, այս անգամ էլ հաղթող ճանաչվեց մանուշակագույն թիմը: Սակայն ոչ մի մանուկ տխուր չվերադարձավ տուն: Նրանց համար մեծ անակնկալ էր, երբ իմացան, որ երկու մեծ փուչիկների մեջ կային թվեր, որոնք հենց իրենց նվերների թվերն էին: Դահլիճում գտնվող բոլոր մանուկներն իրենց նվերները ստացան, որից հետո նրանց մի այլ անակնկալ էր սպասվում` դահլիճ բերվեց տորթ շնիկը և բոլորս միասին ճաշակեցինք այն:
среда, 4 мая 2011 г.
вторник, 5 апреля 2011 г.
Good day: puppetry No.4 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.3 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.2 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.1 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.10 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.8 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.6 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.5 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.16 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.15 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.14 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.13 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.12 from Ararat TVM on Vimeo.
Good day: puppetry No.11 from Ararat TVM on Vimeo.
четверг, 20 января 2011 г.
Հարց հոգևոր առաջնորդներին
«Ո՞րն է քո նպատակը երեխաներին Քրիստոսին առաջնորդելու մեջ, և ի՞նչ ես ցանկանում երեխաներին», այս հարցին հոգևոր առաջնորդները պատասխանեցին այսպես`
- Իմ նպատակն է, որ նրանք ճանաչեն Քրիստոսին, որպես Կենդանի Աստված և ապրեն սուրբ կյանքով:
Ցանկանում եմ, որ երեխաները ժառանգեն երկնքի արքայությունն ու ապրեն Աստծո հետ հավիտյան:
Արմինե Մալյան
-Որ ճանաչեն Քրիստոսին և ապրեն Նրա կամքի համաձայն, որպեսզի փրկություն ունենան:
Ցանկանում եմ, որ նրանք ապրեն Աստծո համար:
Վլադիմիր Զաքարյան
- Միակ նպատակս է երեխաներին ցույց տալ և հասկացնել Աստծո անսահման նվիրական Սերը, որ նրանք լինեն հավիտենության մեջ` Հիսուսի հետ:
Բոլոր երեխաներին ցանկանում եմ, Աստծո ուրախությունը.
Սիրելի՛ երեխաներ, ձեր մանկությունը անցկացրեք Հիսուսի հետ, քանի որ Նա ձեզ շատ-շատ է սիրում, և իմացե՛ք, որ Նա միշտ ձեզ հետ է և երբեք ու երբեք ձեզ չի թողնի:
Սառա Թադևոսյան
- Որ ամեն մանկան կարողանամ տալ այն գիտությունը, որն Աստված տվել է ինձ` մանուկներին դեպի Աստված առաջնորդելու: Որ իմանան, որ կա մեկը, որը իրենց համար Իր Կյանքն է տվել և փրկություն պատրաստել ամենքի համար:
Ցանկանում եմ, որ նրանք միշտ ձգտեն նմանվել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, և իրենց հետագա կյանքում միշտ մնան Տիրոջ Խոսքի մեջ և լինեն Աստծուն հաճելի զավակներ:
Սիմոն Պողոսյան
- Լինելով քրիստոնյա, մենք պատվեր ունենք Աստծո կողմից` դեպի Քրիստոս առաջնորդելու մարդկանց: Եվ ես էլ կատարում եմ այդ պատվերը:
Ցանկանում եմ` հետևողական լինեն իրենց հավատքին, որպեսզի տեսնելով իրենց հավատքի պտուղները, ուրախանանք:
Ռեբեկա Թադևոսյան
-Որ երեխաները ճանաչեն Աստծուն, Նրա գործած մեծ գործերը, շատ մեծ Սերը` մարդկության հանդեպ և ընդունեն Քրիստոսին` Աստծո Որդուն, որպես Տեր ու Փրկիչ և Սուրբ Հոգու զորությամբ աճեն հոգևոր կյանքում, որպեսզի երկրի վրա պիտանի զավակներ լինեն Աստծո մեծ փրկագործության համար:
Ցանկանում եմ, որ ամեն ժամանակ Սուրբ Գիրք կարդան և աղոթք անեն:
Մանվել Նավասարդյան
- Նպատակս է, որ երեխաները ճանաչեն Հիսուսին, քայլեն Հիսուսի հետքերով և ապրեն միայն Նրա համար: Որովհետև միայն Հիսուսի մեջ նրանք կարող են գտնել ուրախություն, խաղաղություն և ամենակարևորը` Հավիտենական Կյանք Երկնքում...
Սիրում եմ երեխաներին և ցանկանում, որ նրանք ամեն վայրկյան վայելեն Հիսուսի ներկայության ուրախությունը:
Գայանե Թադևոսյան
- Իմ նպատակն է երեխաներին ցույց տալ փրկության ճանապարհը, օգնել, որ հասկանան հոգևոր կյանքի իմաստը, ճանաչեն Հիսուսի Սերը և բռնեն փրկության ճանապարհը:
Ցանկանում եմ ավելի մոտիկից ճանաչեն Հիսուսին: Հաճախեն Եկեղեցի, Սուրբ Գիրք կարդան ու աղոթեն:
Էլյա Թադևոսյան
среда, 19 января 2011 г.
вторник, 18 января 2011 г.
воскресенье, 16 января 2011 г.
Սուրբ Ծնունդ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեծ ուրախությամբ և խանդավառությամբ նշեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը: Հունվարի 6-ին և 7-ին մոտ 200 երեխաներ ուրախությամբ այցելեցին Եկեղեցի` նշելու Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Նրանք դիտեցին <<Ուրախ ծաղրածու>> բեմադրությունը, լսեցին Սուրբ ծննդյան երգեր, նրանցից ոմանք Աստծուց իրենց տրված շնորհքները ցուցաբերեցին, որի ընթացքում նրանց այցելեցին վագռը, նապաստակն ու գայլը: Միջոցառման վերջում նրանք ստացան Հիսուսի ուղարկած նվերները և բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:
Թող այս տարի Հիսուսը ծնվի բոլոր նրանց սրտերում, ում սրտում դեռ չի ծնվել...
Подписаться на:
Сообщения (Atom)
Обо мне
- Էլյա Թադևոսյան
- Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիններինն է: Շատ հաճելի և ուրախալի էր Հիսուսի այս խոսքերը, երբ Սուրբ Գիրքը ընթերցելիս կարդում էի: Բայց մի բան ինձ անհանգստացնում էր. Ինչու՞ նրանք չիմանան այդ մասին: Չէ՞ որ մեր Տերը սիրում է բոլոր մանուկներին: 1996թ.- ին սկսեցի գործել Տիրոջ այգում: Հրավիրեցի եկեղեցու անդամների երեխաներին և սկսեցի մանկական պաշտամունք անցկացնել: Տիրոջ օգնությամբ կարողացա նրանց ցույց տալ Հիսուսի սերը: Այսօր մեր Տերը գործում է թե՛ մանուկների և թե՛ մեր կյանքերում: ՓԱՌՔ ԱՆՍՊԱՌ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ