Հայկական քրիստոնեական կատալոգ

среда, 1 июня 2011 г.

Հոգևոր հարցերի մրցույթ


Հունիսի 1-ին հոգևոր հարցերի երրորդ փուլն էր: Ինչպես մյուս երկու փուլերն, այս անգամ էլ հաղթող ճանաչվեց մանուշակագույն թիմը: Սակայն ոչ մի մանուկ տխուր չվերադարձավ տուն: Նրանց համար մեծ անակնկալ էր, երբ իմացան, որ երկու մեծ փուչիկների մեջ կային թվեր, որոնք հենց իրենց նվերների թվերն էին: Դահլիճում գտնվող բոլոր մանուկներն իրենց նվերները ստացան, որից հետո նրանց մի այլ անակնկալ էր սպասվում` դահլիճ բերվեց տորթ շնիկը և բոլորս միասին ճաշակեցինք այն:


Комментариев нет:

Отправить комментарий

Обо мне

Моя фотография
Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիններինն է: Շատ հաճելի և ուրախալի էր Հիսուսի այս խոսքերը, երբ Սուրբ Գիրքը ընթերցելիս կարդում էի: Բայց մի բան ինձ անհանգստացնում էր. Ինչու՞ նրանք չիմանան այդ մասին: Չէ՞ որ մեր Տերը սիրում է բոլոր մանուկներին: 1996թ.- ին սկսեցի գործել Տիրոջ այգում: Հրավիրեցի եկեղեցու անդամների երեխաներին և սկսեցի մանկական պաշտամունք անցկացնել: Տիրոջ օգնությամբ կարողացա նրանց ցույց տալ Հիսուսի սերը: Այսօր մեր Տերը գործում է թե՛ մանուկների և թե՛ մեր կյանքերում: ՓԱՌՔ ԱՆՍՊԱՌ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ