Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեծ ուրախությամբ և խանդավառությամբ նշեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը: Հունվարի 6-ին և 7-ին մոտ 200 երեխաներ ուրախությամբ այցելեցին Եկեղեցի` նշելու Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Նրանք դիտեցին <<Ուրախ ծաղրածու>> բեմադրությունը, լսեցին Սուրբ ծննդյան երգեր, նրանցից ոմանք Աստծուց իրենց տրված շնորհքները ցուցաբերեցին, որի ընթացքում նրանց այցելեցին վագռը, նապաստակն ու գայլը: Միջոցառման վերջում նրանք ստացան Հիսուսի ուղարկած նվերները և բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:
Թող այս տարի Հիսուսը ծնվի բոլոր նրանց սրտերում, ում սրտում դեռ չի ծնվել...
Комментариев нет:
Отправить комментарий