Փոքրիկ Նաթանիկը բարձր ջերմությամբ պառկած էր: Երեկոյան նրա ջերմությունը ավելի է բարձրանում: Ամբողջ գիշեր, այսպես ասած` վառվում է ջերմության մեջ: Առավոտյան, ժամը 6-ին, մայրը մտահոգված, Նաթանիկին համոզում է, որ դեղ խմի, բայց նա չի համաձայնվում այդ տարբերակին, և մի ուրիշ տարբերակ է առաջարկում մորը.
-Մամա՛, իմ համար աղոթեք, ես կլավանամ:
Ծնողները կատարում են Նաթանիկի խնդրանքը:
Փառք մեր հրաշագործ Տիրոջը, աղոթքից 5 րոպե հետո, Նաթանիկի հավատքի չափով, Աստված տալիս է նրան Իր բարիքը: Նա լիովին բժշկված էր:
Մոտ 2 ժամ հետո, Նաթանիկը ուզում է սառը ջուր խմել, բայց մայրն արգելում է նրան, ասելով.
- Նաթանի՛կ, դու հիվանդ ես, չի՛ կարելի սառը ջուր խմել:
- Ի՛...: Մամա՛, բա պապան իմ համար աղոթել ա: Ես էլ հիվանդ չե՛մ: Ես լավացել եմ..., պատասխանում է Նաթանիկն ու խմում սառը ջուրը, որը ոչ մի բացասական ազդեցություն չի թողնում նախկին հիվանդ՝ Նաթանիկի վրա...
Աստծո շնորքով և Նաթանիկի կենդանի հավատքով, այս վկայությունը բոլորիս համար է, որպեսզի մենք էլ մեր անձերը վարժեցնենք հավատքի մեջ և տեսնենք Աստծո բազում հրաշքները մեր կյանքում՝ Իր հավիտենական ողորմության համեմատ...
Հավիտյան փառք մեր Տիրոջը...