- Իմ նպատակն է, որ նրանք ճանաչեն Քրիստոսին, որպես Կենդանի Աստված և ապրեն սուրբ կյանքով:
Ցանկանում եմ, որ երեխաները ժառանգեն երկնքի արքայությունն ու ապրեն Աստծո հետ հավիտյան:
Արմինե Մալյան
-Որ ճանաչեն Քրիստոսին և ապրեն Նրա կամքի համաձայն, որպեսզի փրկություն ունենան:
Ցանկանում եմ, որ նրանք ապրեն Աստծո համար:
Վլադիմիր Զաքարյան
- Միակ նպատակս է երեխաներին ցույց տալ և հասկացնել Աստծո անսահման նվիրական Սերը, որ նրանք լինեն հավիտենության մեջ` Հիսուսի հետ:
Բոլոր երեխաներին ցանկանում եմ, Աստծո ուրախությունը.
Սիրելի՛ երեխաներ, ձեր մանկությունը անցկացրեք Հիսուսի հետ, քանի որ Նա ձեզ շատ-շատ է սիրում, և իմացե՛ք, որ Նա միշտ ձեզ հետ է և երբեք ու երբեք ձեզ չի թողնի:
Սառա Թադևոսյան
- Որ ամեն մանկան կարողանամ տալ այն գիտությունը, որն Աստված տվել է ինձ` մանուկներին դեպի Աստված առաջնորդելու: Որ իմանան, որ կա մեկը, որը իրենց համար Իր Կյանքն է տվել և փրկություն պատրաստել ամենքի համար:
Ցանկանում եմ, որ նրանք միշտ ձգտեն նմանվել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, և իրենց հետագա կյանքում միշտ մնան Տիրոջ Խոսքի մեջ և լինեն Աստծուն հաճելի զավակներ:
Սիմոն Պողոսյան
- Լինելով քրիստոնյա, մենք պատվեր ունենք Աստծո կողմից` դեպի Քրիստոս առաջնորդելու մարդկանց: Եվ ես էլ կատարում եմ այդ պատվերը:
Ցանկանում եմ` հետևողական լինեն իրենց հավատքին, որպեսզի տեսնելով իրենց հավատքի պտուղները, ուրախանանք:
Ռեբեկա Թադևոսյան
-Որ երեխաները ճանաչեն Աստծուն, Նրա գործած մեծ գործերը, շատ մեծ Սերը` մարդկության հանդեպ և ընդունեն Քրիստոսին` Աստծո Որդուն, որպես Տեր ու Փրկիչ և Սուրբ Հոգու զորությամբ աճեն հոգևոր կյանքում, որպեսզի երկրի վրա պիտանի զավակներ լինեն Աստծո մեծ փրկագործության համար:
Ցանկանում եմ, որ ամեն ժամանակ Սուրբ Գիրք կարդան և աղոթք անեն:
Մանվել Նավասարդյան
- Նպատակս է, որ երեխաները ճանաչեն Հիսուսին, քայլեն Հիսուսի հետքերով և ապրեն միայն Նրա համար: Որովհետև միայն Հիսուսի մեջ նրանք կարող են գտնել ուրախություն, խաղաղություն և ամենակարևորը` Հավիտենական Կյանք Երկնքում...
Սիրում եմ երեխաներին և ցանկանում, որ նրանք ամեն վայրկյան վայելեն Հիսուսի ներկայության ուրախությունը:
Գայանե Թադևոսյան
- Իմ նպատակն է երեխաներին ցույց տալ փրկության ճանապարհը, օգնել, որ հասկանան հոգևոր կյանքի իմաստը, ճանաչեն Հիսուսի Սերը և բռնեն փրկության ճանապարհը:
Ցանկանում եմ ավելի մոտիկից ճանաչեն Հիսուսին: Հաճախեն Եկեղեցի, Սուրբ Գիրք կարդան ու աղոթեն:
Էլյա Թադևոսյան