Հայկական քրիստոնեական կատալոգ

вторник, 9 ноября 2010 г.

Դա Եչ Զա... Da Ech Za...

Iբ դասարանի աշակերտները մեծ խանդավառությամբ էին սպասում Նոյեմբերի 10-ին : Այդ օրը նրանք սովորելու էին Հայկական այբուբենի առաջին տառը: Վերջապես եկավ այդ օրը, և նրանք իրենց ուսուցչի օգնությամբ սովորեցին <Ա> տառը գրել և կարդալ: Դասից հետո նրանք կտրեցին <գիրք> տորթը, որի վրա պատկերված էր <Ա> տառը և Հայկական այբուբենը: Մաղթենք այս գեղեցիկ երեխաներին ուսման մեջ հաջողություն և իրենց ամբողջ կյանքի ընթացքում խաղաղություն և ուրախություն:
The children of the I "b" were waiting for the 10th of November enthusiastically.On that day they were going to learn the first letter of Armenian alphabet. At last came that day and they started to learn write and read the "A" letter with their teacher's help. After the lesson they cut the "book" cake on which was the "A" letter and Armenian alphabet. Let's wish this beautiful children good fortune, peace and joy during their whole life.

Այբ Բեն Գիմ...Ayb Ben Guim





Համով փոքրիկներ cute kids





вторник, 2 ноября 2010 г.

Աստվածաշնչյան 10 դասեր Bible 10 lessons

Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամը նամակով երեխաներին ուղարկեց Աստվածաշնչյան դասեր այն նպատակով, որպեսզի երեխաները ծանոթանան հոգևոր պարզ ճշմարտություններին, որոնք կօգնեն ճանաչել Աստծուն:
Երեխաները ստացան 10 դասեր, կարդացին, լրացրեցին հարցաթերթիկները և ետ ուղարկեցին նրանց: 10 դասերի ավարտից հետո, Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամը, որպես քաջալերանք, երեխաներին ուղարկեց վկայականներ:
Armenian cultural foundation of children and youth sent to the children Bible lessons with letters, that the children know the simple spiritual thruth,which will help them to know God.
The children received 10 lessons, read, filled in the question papers and sent back to them. After completed the 10 lessons Armenian cultural foundation of children and youth as a encouragement ,sent certificates to the children.

Обо мне

Моя фотография
Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիններինն է: Շատ հաճելի և ուրախալի էր Հիսուսի այս խոսքերը, երբ Սուրբ Գիրքը ընթերցելիս կարդում էի: Բայց մի բան ինձ անհանգստացնում էր. Ինչու՞ նրանք չիմանան այդ մասին: Չէ՞ որ մեր Տերը սիրում է բոլոր մանուկներին: 1996թ.- ին սկսեցի գործել Տիրոջ այգում: Հրավիրեցի եկեղեցու անդամների երեխաներին և սկսեցի մանկական պաշտամունք անցկացնել: Տիրոջ օգնությամբ կարողացա նրանց ցույց տալ Հիսուսի սերը: Այսօր մեր Տերը գործում է թե՛ մանուկների և թե՛ մեր կյանքերում: ՓԱՌՔ ԱՆՍՊԱՌ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ